636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025 թ․ վճարված մաքսատուրքի գումարը. ՊԵԿ
636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025 թ․ վճարված մաքսատուրքի գումարը: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
«Համապատասխան տրանսպորտային միջոցների ցանկը Պետական եկամուտների կոմիտեն արդեն հրապարակել է՝ https://src.am/am/getNews/1340/:
Մաքսատուրքի գումարները հետ ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին՝ մինչև այս տարվա հունվարի 31-ը ներառյալ։ Դիմում կարող է ներկայացնել միայն հայտարարատուն՝ նշելով իրեն պատկանող բանկային հաշվեհամարը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 2026 թվականի փետրվարի 1-ի դրությամբ չներկայացված դիմումների քանակի հիման վրա Կոմիտեն կհրապարակի նոր ցանկ, որում չեն ընդգրկվի արդեն իսկ հրապարակված տրանսպորտային միջոցները։ Այսինքն՝ սահմանված 636-ից, պայմանականորեն, 100 դիմում չներկայացնելու դեպքում կհրապարակվի 100 նոր տրանսպորտային միջոցների ցանկ՝ պահպանելով ժամանակագրական հերթականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հերթական խարդախությունն է տարածվում. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ սոցհարթակներում, հատկապես Տիկտո...
Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր վերադարձվել են Հայաստան։ «Գևորգ Սուջյան...
Կվերանայվեն դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները. նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով վերանայվում են ՀՀ-ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարա...
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում:...