Հայաստան–Ղազախստան լոգիստիկ կապերը պետք է զարգացնել. Մհեր Գրիգորյան
Ղազախստանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ լոգիստիկ լուծումները վկայում են մեծ ներուժի մասին, որը անհրաժեշտ է բացահայտել։ Նրա խոսքով՝ «Հայաստան-Ղազախստան և՛ առևտրային հարաբերությունները, և՛ նաև տրանզիտ պոտենցիալը շատ մեծ են, և դրանք պետք է օգտագործվեն»։
Փոխվարչապետը շեշտել է, որ այլընտրանքային լոգիստիկ ուղիների, այդ թվում՝ երկաթուղային և օդային, ստեղծումը կարևոր խթան կդառնա տնտեսական կապերի ակտիվացման համար։ Գրիգորյանը հավելել է, որ միջազգային առևտրում լոգիստիկ ծախսերն ու հնարավորությունները մեծ նշանակություն ունեն, և Ղազախստանի հետ նոր լուծումներ որոնելը Հայաստանին լայն հնարավորություններ է տալիս։ Օրինակով նշվել է ցորենի ներկրումը, որը ցույց է տվել այլընտրանքային մատակարարումների կարևորությունը։
Խոսելով Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ Գրիգորյանը վերահաստատել է դրա լուրջ տարածաշրջանային նշանակությունը՝ ընդգծելով, որ «անհնարին է, որ «Խաղաղության խաչմերուկը» մեծ լոգիստիկ նշանակություն չունենա մեծ ռեգիոնալ իմաստով»։ Նրա խոսքով՝ Ղազախստանը նույնպես լինելու է այս նախաձեռնության շահառուներից։
Փոխվարչապետը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանը և Ղազախստանը պատրաստվում են ստորագրել մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց տնտեսական բովանդակությունն զգալի նշանակություն է ունենալու։
Նմանատիպ հոդվածներ
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկ...
Վատ չի գրել, բայց չի էլ հերքել, ես չեմ, բայց ես եմ, բայց ես չեմ․ Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է. «Արշակ սրբազանը պատասխանեց հայտարարությամբ: Վատ չի գրել: Բայց չի էլ հերք...
ՈՒՂԻՂ․ Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում է
Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցում եմ աղետի գոտու բնակարանաշինական ծրագրի բնակարանամուտի արարողությանը։ Այս մասին...
Հաստատվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը. ինչ է այն ներառում
ԵՄ-ն վերջնականապես հաստատել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, այդ թվում ՝ նավթի էմբարգոն: Տեղեկատվություն...