Քաղաքականություն

Վատ չի գրել, բայց չի էլ հերքել, ես չեմ, բայց ես եմ, բայց ես չեմ․ Հայկ Մարտիրոսյան

Vika B. 1,502 դիտում
Վատ չի գրել, բայց չի էլ հերքել, ես չեմ, բայց ես եմ, բայց ես չեմ․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է.


«Արշակ սրբազանը պատասխանեց հայտարարությամբ: Վատ չի գրել: Բայց չի էլ հերքել: Արել է մի ոճով, որ անչափ հայկական է: Ու միայն հայկական: Բացառապես հայկական: Թե բա կարհամարհեմ, ես չեմ, բայց ես եմ, բայց ես չեմ: Բայց արհամարհում եմ, բլա, բլա, բլա ... Եվ այլն:


Ու չնայած դրան` հնարավոր վատ բոլոր տարբերակներից` ընտրել է գրական ժանրի ամենանվազ վատը:


Միաշամանակ Արշակ սրբազանը, անգամ այս հայտարարությունը տարածելուց հետո պարտավոր էր հրաժարական տալ: Ասելով մոտավորապես մի բան. «Ես չեմ կինոյի դերասանը, բայց քանի որ մեղադրվում եմ և իմ միջոցով թիրախավորվում է եկեղեցին` եկեղեցին հարվածներից զերծ պահելու համար հեռանում եմ, որ իմ թիրախավորման արդյունքում եկեղեցին չտուժի և անսասան մնա»:


Այդպես են միշտ անում նման իրավիճակներում հայտնվողները նորմալ, քաղաքակիրթ հասարակություններում:


Երկու կողմերն էլ արժանի են միմյանց: Արժանի է նաև եկեղեցին, որ փաստացի վաղուց չկա:


ՄՈւՇՔԻ գալ է պետք, եթե ուշքի չեք գալիս ու խելք չեք հավաքում: Բայց դուք անկարող եք դա անել: Բոլորն են անկարող»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250