Քաղաքականություն
12-օրյա պատերազմի ընթացքում դաշնակից երկրները չեն աջակցել Իրանին. Փեզեշքիան
Mariam Z.
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանն այդպես էլ որևէ աջակցություն չի ստացել այն երկրներից, որոնք սովորաբար համարում է իր դաշնակիցներ։
Նրա խոսքով՝ «մեր բարեկամ որոշ երկրներ պետք է օգնեին 12-օրյա պատերազմի ժամանակ, բայց չարեցին»։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի գործարար շրջանակները սպառնալիքներ են ստանում ԱՄՆ-ից․ հայտնի է պատճառը
Edita