Հասարակություն
Թրամփը Սպիտակ տան խորհրդանշական բանալին նվիրել է Ռոնալդուին
Կրիշտիանու Ռոնալդուն Սպիտակ տնից համատեղ լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհակալություն հայտնել նրան։ Այս մասին պորտուգալացի ֆուտբոլիստը հրապարակում է արել իր ինստագրամյան էջում։
«Շնորհակալություն, պարոն նախագահ, հրավերի և ջերմ ընդունելության համար, որը դուք և առաջին տիկինը ցուցաբերեցիք ինձ և իմ ապագա կնոջը՝ Ջորջինային։
Մեզանից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ իմաստալից բան տալ, և ես պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ, որպեսզի մենք ոգեշնչենք նոր սերունդներին կառուցել ապագա՝ հիմնված քաջության, պատասխանատվության և հարատև խաղաղության վրա»,- գրել է նա:
Նշենք նաև, որ ավելի վաղ Թրամփը Սպիտակ տան խորհրդանշական բանալին նվիրել է նաև Կրիշտիանու Ռոնալդուին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3