Քաղաքականություն

Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը. «Ժողովուրդ»

Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկար տարիներ ՀՀ-ում գործող Վալերի Քոչարյանի անվան բարեգործական հիմնադրամը 2023 թվականի ընթացքում ունեցել է զրո դրամի շարժ, այն է` չի գործել։ «Ժողովուրդ» օրաթերթը…

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկար տարիներ ՀՀ-ում գործող Վալերի Քոչարյանի անվան բարեգործական հիմնադրամը 2023 թվականի ընթացքում ունեցել է զրո դրամի շարժ, այն է` չի գործել։


«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ Վալերի Քոչարյանի դուստր Իրինա Քոչարյանի հետ, որը հաստատեց Հիմնադրամի չգործելու փաստը։


«Հիմնադրամը գոյություն է ունեցել ավելի քան 20 տարի եւ հիմնադրվել է իմ կողմից՝ հորս մահից հետո։ Հիմնադրամը գործել է անձնական միջոցներից՝ առանց այլ հիմնադրամների կամ կազմակերպությունների ներգրավման։ Վերջին տարիներին առողջությունս խիստ վատացել է, ինչն ազդել է թե՛ կյանքիս որակի վրա, թե՛ համապատասխանաբար՝ աշխատանքիս վրա։ Այդ իսկ պատճառով ես ստիպված էի սառեցնել հիմնադրամի գործունեությունը», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Իրինա Քոչարյանը։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր նաեւ, որ փակվել է Իրինա Քոչարյանին պատկանող «Գալաթեա» բժշկական կենտրոնի գործունեությունը, ինչին ի պատասխան՝ Իրինա Քոչարյանը կրկին հաստատող պատասխան տվեց։


«Հիմա չի գործում, հուսով եմ՝ ժամանակավորապես»:

Նմանատիպ հոդվածներ

Մեծ ոգևորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, նույն ջանասիրությամբ էլ փորձում են քանդել հարաբերությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչպես մեծ շուքով ու ոգեւորությամբ 2020 թվականին Իսրայելում...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250