Դատախազությունը կբողոքարկի Ռուբեն Մխիթարյանին և Վարդան Ղուկասյանի թոռանը կալանքից ազատելու որոշումը
Փաստաբան Ռուբեն Մխիթարյանի և Վարդան Ղուկասյանի եղբոր թոռ Նարեկ Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացրած վերաքննիչ քրեական դատարանի որոշումները կբողոքարկվեն Վճռաբեկ դատարան։ Այս մասին դատախազությունից հայտնել են «Փաստինֆո»-ին
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 20-ին ձերբակալվել էր քաղաքապետարանից, որտեղ մի քանի ժամ շարունակ կատարվել էին քննչական գործողություններ։ Գյումրիում իրավիճակը լարված էր, քաղաքացիները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ՝ նրա պաշտպանությանը աջակցելու համար։ Իրավապահները ձերբակալություններ էին իրականացրել Ղուկասյանի աջակիցների շրջանում և սկսել քրեական վարույթ՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և անկարգությունների հատկանիշներով։ Միևնույն ժամանակ ոստիկանության խուլիգանական վարքագծի վերաբերյալ վարույթ չէր նախաձեռնվել։
Դիմակավորված ոստիկանները բռնություն էին կիրառել քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև վնասել քաղաքապետարանի գույքը՝ կոտրելով դուռը, սակայն այս դեպքերի վերաբերյալ քննություն չէր սկսվել։ Գործի շրջանակում 41 անձի նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում, 15-ը կալանավորվել էին, այդ թվում՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է. «Հրապարակ»
«Արդեն հայտնի են այս տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։ Ընդհանուր առմամբ, թափուր է մնացել 6 հազար...
Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության և Եվրաջասթի միջև այսօր ստորագրվել է «Հայաստանի...
Հայաստանում փոխվում են մանկապարտեզների կրթական ծրագրերը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտին առնչվող երկու նախագիծ, որոնք բխ...
Ծրագիրը ձախողվել է. այն շարունակելու լավատեսական հիմք չկա. Փաշինյանը՝ «Ֆլայ Առնա»-ի մասին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է ազգային ավիափոխադր...