Հասարակություն

Ստամբուլում ջրամբարները կբավարարեն միայն 57 օր

Ստամբուլում ջրամբարները կբավարարեն միայն 57 օր

Թուրքիայի ամենախիտ բնակեցված քաղաք Ստամբուլը սնուցող ջրամբարներում ջրի պաշարները կարող են բավարարվել ընդամենը 57 օր, եթե երաշտը շարունակվի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։


Ստամբուլի ջրամատակարարման և կոյուղու վարչությունը (İSKİ) երկուշաբթի օրը հայտնել է, որ քաղաքը ջրամատակարարող ջրամբարները լցված են 21%-ով (182.9 միլիոն խորանարդ մետր՝ 868 միլիոնից): Սա վերջին 10 տարիների ընթացքում ամենավատ ցուցանիշն է, բացառությամբ 2023 թվականի, երբ նույն ամսաթվին ջրամբարները լցված էին ընդամենը 17.6%-ով:


Վարչությունը պնդում է, որ 16 միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքը օրական սպառում է մոտավորապես 3.2 միլիոն խորանարդ մետր ջուր՝ կոչ անելով քաղաքացիներին խնայել ջուրը: Գործակալությունը հաշվարկել է, որ այս տեմպերով սպառման դեպքում ջրային պաշարները կբավականացնեն ևս 57 օր՝, եթե չլինեն տեղումներ:


Հոկտեմբերին Օդերևութաբանության գլխավոր վարչությունը (GDME) հայտնել է, որ 2025 թվականի ամառը Ստամբուլում, Իզմիրում և 16 այլ նահանգներում եղել է վերջին 65 տարվա ընթացքում ամենաչորը։ Ապրիլից ի վեր Ստամբուլի ջրամբարների ծավալը կայուն կերպով նվազել է 80%-ից։ Քաղաքը սնուցող 10 ջրամբարներից միայն մեկն է ներկայումս լցված ավելի քան 25%-ով, իսկ դրանցից երկուսը լցված են 5%-ից պակաս։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250