Ռուս սակրավորներն ականազերծում են խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող գոտիները
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս զինվորականները ԼՂ-ում շարունակում են խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում ականազերծում իրականացնել:
«Ռուսական ինժեներական ստորաբաժանումները ներգրավված են խաղաղապահ դիտակետերի միջև երթուղիների և ընդհանուր օգտագործման ճանապարհների ինժեներական հետախուզմանն ու ականազերծմանը»,- նշված է հաղորդագրությունում:
Ւսը աղբյուրի՝ սակրավորական աշխատանքներն ընթանում են բնակավայրերի և դրանց սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մերձակայքում։ Հայտնաբերված ռազմամթերքը և պայթյունավտանգ իրերը տեղափոխում են հրաձգարան, որտեղ ոչնչացնում են։ Այն ռազմամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, տեղում են ոչնչացնում։
«Պայթյունավտանգ իրերի հայտնաբերման համար տեղազննության աշխատանքների փուլերից մեկը դիրքերի ուսումնասիրումն է, որտեղ կառուցվելու են ստացիոնար դիտակետեր ռուս խաղաղապահների ծառայության կրման համար»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն և հավելում, որ ականազերծմանը մասնակցող զինծառայողները հանդերձավորված են սակրավորի ժամանակակից պաշտպանական կոստյումով և զինված են պայթյունավտանգ իրերի որոնման ժամանակակից միջոցներով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել
Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...