Մեկ օրում՝ 132 հանցագործություն. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 54 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 4-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման, 3-ական դեպք՝ շորթման, փաստաթղթեր կեղծելու։
Բացահայտվել է համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
ՃՏՊ վիճակագրություն.
Անցած 1 օրում գրանցվել է 7 ավտովթար, 1 մարդ զոհվել է․ 7-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։





























