Կոբախիձեն` Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելու մասին
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլին, որը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտվել իր հայրենիքում, ոչ մի դեպքում չի արտահանձնվի Ուկրաինային, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի այն հայտարարությունը, որ Սաակաշվիլիին վրացական բանտից ազատ արձակելը Կիևի օրակարգի մաս է կազմում, վարչապետը լիովին բացառել է նման հնարավորությունը։
«Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելու ոչ մի հնարավորություն չկա։ Պոդոլյակի խոսքերը լուրջ ընդունելն անիմաստ է», - նշել է Կոբախիձեն։
Այս առումով նա հիշեցրել է, որ Պոդոլյակն այն բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներից մեկն էր, որը կոչ է արել Վրաստանին «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ, իսկ այժմ Զելենսկու խորհրդականը մերժում է Կիևի կողմից վրացական կողմին պատերազմ սկսելու առաջարկները։
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խնդրել էր Վլադիմիր Զելենսկիին իրեն ներառել քաղաքացիական բանտարկյալների ցուցակում։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանի քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ն մտադիր է իրենով անել. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ու Աբովյանի քաղաքապետի ջրերը, մեղմ ասած, մի ա...
Մերկելը նշել է այն քաղաքական գործչի անունը, ում կարոտում է
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պաշտոնը թողնելուց հետո բաց է թողնում Ֆրանսիայի նախագահ Էմանուե...
Վաղվա տոնակատարության ամենամեծ «զվարճանքը» կլինի անօդաչուների շոուն. Էդգար Ղազարյան
«Գունագեղ» տոնակատարության ամենամեծ «զվարճանքը» կլինի անօդաչուների շոուն։ Անօդաչուների հարվածներից զոհված հազարավոր երիտ...
Փաշինյանը բացառում է դավադրությունները ԼՂ հարցի շուրջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է դավադրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Այս մ...