Հասարակություն
Հայտնաբերվել է թմրանյութով ավելի քան 150 փաթեթ
Մայրաքաղաքի պարեկները ծառայություն իրականացնելիս նոյեմբերի 15-ի գիշերը Լուկաշինի փողոցում նկատել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորի կասկածելի վարքը. պարեկներին տեսնելուն պես ուղևորը մեքենայից նետել էր պոլիէթիլենային տոպրակ, որում կային կպչուն ժապավենով տասնյակ փաթեթներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ժամը 1.45-ին, Լուկաշինի փողոցի հետնամասում, թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով պարեկները ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածնի բնակիչ 25-ամյա ուղևորին և Գորիսի բնակիչ 32-ամյա վարորդին:
Պարզվել է, որ տոպրակում կա ավելի քան 150 փաթեթ։
Վարորդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա տեսակի թմրամիջոց է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք
WRed
Այսօր կալանավայրում փաստաբանի մոտ ամուսնուս բերել են շալակած վիճակում. Պավել Մանուկյանի կինն ահազանգում է
Տավուշում՝ մեքենան ամբողջովին մոխրացել է․ կա տուժած
Ofelya
Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան. ԱՀ ԱՆ
WRed
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Փաշինյանի մեքենան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5