Պարզվել են Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները
Նոյեմբերի 10-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման վերաբերյալ ահազանգի հիման վրա ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։
«Վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է՝
- տարածքի տեղազննություն՝ անօդաչու թվային համակարգերի կիրառմամբ,
լաբորատոր հետազոտությունների նպատակով
- ջրի նմուշառումներ՝ աղտոտված ջրային աղբյուրից, հարակից ջրային աղբյուրներից և առվակներից,
- հողի նմուշառումներ
Պարզվել է, որ սույն թվականի նոյեմբերի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածում «ՍՏՐՈՅՄՈՆՏԱԺ» ՍՊԸ ընկերության կողմից ջրային աղբյուրից 20 մետր հեռավորության վրա էլեկտրահաղորդալարերի անցկացման նպատակով իրականացվել են ստորգետնյա խրամուղու կառուցման հողային աշխատանքներ, որի ընթացքում վնասվել են ջրային աղբյուրի հոսքերը, իսկ խրամուղու հետլիցքի ժամանակ օգտագործվել է կավ-ավազային խառնուրդ, ինչի արդյունքում աղտոտվել են ջրային աղբյուր հոսող ջրերը։
Աղտոտված աղբյուրին հարակից աղբյուրներից և առվակներից իրականացված ջրի նմուշառումներով աղտոտումներ չեն արձանագրվել։
Ընկերության տնօրենը՝ ջրային ռեսուրսների պահպանության կանոնների խախտման համար, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։






Նմանատիպ հոդվածներ
Անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու
Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու։Նշենք, որ «Տավուշը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանայք՝ «Հաղթանակի շքերթին»
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց մեծ շքերթ՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի, որը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոպենհագենում այրվում է ֆոնդային բորսայի 17-րդ դարի պատմական նախկին շենքը
Այսօր ուժեղ հրդեհն է տեղի ունեցել Կոպենհագենի 17-րդ դարի նախկին ֆոնդային բորսայի պատմական շենքը, որը վերանորոգման փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ գիշերվա մեջ ԱՄՆ Կենտուկի նահանգը հեղեղվել է․ կան զոհվածներ և անհետ կորածներ
ԱՄՆ Կենտուկի նահանգը ջրի տակ է։ Այս պահին հայտնի է 8 զոհվածների մասին, հայտնում է Khabar 24-ի թղթակիցը։  ...