Թուրքիան դարձել է Իսրայելի համար ամենալուրջ սպառնալիքը
Թուրքիան դարձել է Իսրայելի համար ամենալուրջ սպառնալիքը։ Այս մասին հայտարարել է երկրի սփյուռքի նախարար Ամիհայ Շիկլին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել արտաքին քաղաքական ոլորտում՝ Թուրքիային մեկուսացնելու ուղղությամբ։
«Թուրքիան նոր Իրան է։ Նա Սիրիայում ընդլայնվելու հավակնություններ ունի, կառուցում է ռազմական բազաներ և փորձում է հաստատել ազդեցություն Գազայում։ Թուրքիան այսօր Իսրայելի համար ամենալուրջ սպառնալիքն է»,- նշել է Շիկլին։
Նրա գնահատմամբ՝ Անկարան շարունակաբար մեծացնում է տարածաշրջանային ազդեցությունը, ինչը, ըստ Իսրայելի պաշտոնյաների, հակասում է Թել Ավիվի անվտանգության շահերին։ Շիկլին կոչ է արել միջազգային գործընկերներին ուշադրություն դարձնել Թուրքիայի գործողություններին և քննարկել հնարավոր քաղաքական սահմանափակումներ։





























