Հորդանանը հարվածել է Սիրիայում գտնվող տանը․ սպանվել է 6 երեխա
Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Հորդանանի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Հարաբ ալ-Շահամ գյուղի տան վրա (Հորդանանի սահմանի մոտ, Իսրայելի հետ սահմանից մոտ 17 կմ հեռավորության վրա), որտեղ գտնվում էր թմրանյութերի լաբորատորիան և այլ թիրախներ։ Փոխանցում է СВЕЖЕСТИ-ն։
Լրատվականի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին CNN-ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ հաշիմյան բանակը կարող է հարձակվել Սիրիայի տարածքում գտնվող թիրախների վրա։ Միաժամանակ նշվել է Սիրիայի հարավից Հորդանան թմրանյութերի մաքսանենգության աճի մասշտաբը։ Այս գործընթացը վերահսկվում է լիբանանյան Հեզբոլլահի կողմից, որի համար թմրանյութերի առևտուրը եկամտի հիմնական աղբյուրներից է։
Հորդանանի հարձակման թիրախներից մեկը եղել է Շաաբ գյուղի տունը, որը պատկանել է Սիրիայի հարավում խոշորագույն թմրանյութերի վաճառողներից մեկի՝ Մարայ Ռամատանի ընտանիքին։ Նրա տունը թմրանյութերի պահեստ է եղել։ Դատելով առկա տեղեկություններից՝ հարձակման հետևանքով զոհվել է ոչ միայն ինքը՝ Մարայ Ռամատան, այլև նրա վեց մանկահասակ երեխաները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական ինքնաթիռը
Ռումինիայի օդային տարածքից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք ռուսական Սու-35 կործանիչը որսացել է Լեհաստանի սահմանապահ ծառայութ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...
Ադրբեջանցիները ականանետ են կիրառում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ...