Ռուսաստանում առաջարկում են թոշակ ստանալ 70–75 տարեկանում

Ռուսաստանում կրկին քննարկվում է թոշակային տարիքի բարձրացման հարցը․ Պետդումայում առաջարկ է հնչել սահմանել նոր շեմեր՝ 70 և 75 տարեկան։ Նախաձեռնության հեղինակ, պատգամավոր Բեսարաբը հայտարարել է, որ այս մոտեցումը «կբերի ապագա վճարումների կրկնապատկմանը»։


Սակայն քննադատներն ընդգծում են, որ առաջարկը հակասում է Ռուսաստանի ժողովրդագրական իրականությանը։ Վիճակագրական տվյալներով՝ 2023 թվականին երկրում կյանքի միջին տևողությունը եղել է 73.41 տարի, իսկ տղամարդիկ միջինում չեն հասնում առաջարկվող 75 տարեկանին։


Սա առաջացրել է հասարակական դժգոհություն և մտահոգություններ, որ նոր նախաձեռնությունը փաստացի կդարձնի թոշակ ստանալը հասանելի քիչ քանակությամբ քաղաքացիների համար։


Քննարկումները Պետդումայում շարունակվում են, սակայն առաջարկը արդեն իսկ բուռն արձագանք է առաջացրել ինչպես փորձագետների, այնպես էլ շարքային քաղաքացիների շրջանում։



Քաղաքականություն