Հասարակություն
Փողոցային առևտրով զբաղվողները վեճի բռնվեցին ավագանու անդամի հետ
Այսօր փողոցային առևտրով զբաղվողները հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի մոտ և վեճի բռնվել ավագանու անդամների հետ։ Նրանք պահանջում էին թույլ տալ շարունակել առևտուր անել փողոցում և ուզում էին հանդիպել…
Այսօր փողոցային առևտրով զբաղվողները հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի մոտ և վեճի բռնվել ավագանու անդամների հետ։ Նրանք պահանջում էին թույլ տալ շարունակել առևտուր անել փողոցում և ուզում էին հանդիպել քաղաքապետի հետ։
Քաղաքացիների պնդմամբ՝ նախկին իշխանությունները 4 տարի շարունակ կանչել են քաղաքապետարան ու ասել, որ դիմում գրեն առևտրի թույլտվության համար:
«Մեզ ասում են՝ դիմում գրեք, որ փողոցային առևտրի համար թույլտվություն տանք: Նախկին իշխանությունների օրոք եկել ենք, արդեն 4 տարի, մի քանի անգամ դիմումը գրում ենք, ասում են գնացեք, թող թաղապետարանը վերջնական թույլտվություն տա: Մեզ նախագիծ, գծագիր տվեցին, որ ըստ դրա աշխատենք: Հիմա էլ գալիս ենք այստեղ, մեզ ասում են, որ փողոցային առևտուրն արգելված է»,- նշում էին քաղաքացիները:
Ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը կոչ արեց առևտրականներին իրենց գործունեությունը շուկա տեղափոխել և աշխատել արժանավայել և սանիտարական մաքուր պայմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Նախօրեին ոստիկանները բերման են ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Նելլի Հարությունյանին, հայտնում է Shamshyan.com...
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
ՊԵԿ–ում զանգվածային կրճատումներ են սկսվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթվա վերջին ՊԵԿ–ի 130 աշխատակից է ազատ...