Մեզ մոտեցող ցիկլոնը կբերի տեղումներ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել ներկայացնելով՝ սպասվող եղանակային փոփոխությունները։


Նա խոսքով՝ շուրջ 17 օր Հայաստանում տեղումներ չեն գրանցվել։ 


«Վերջապես նոյեմբերի 15-16-ին և նոյեմբերի 16-17-ի գիշերը մեր երկիրը կգտնվի միջերկրական ծովից ներթափանցած, բայց թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում Երևանում կբերի կարճատև անձրևներ։Նոյեմբերի 17-ի ցերեկային ժամերին տեղումները կդադարեն ՀՀ ողջ տարածքում և հաջորդող օրերին կհաստատվի ջերմ և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին՝ ցերեկային ժամերին ամպամածությամբ պայմանավորված մի փոքր կնվազի, նոյեմբերի 17-ից այն նորից կբարձրանա»,- գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը:






Քաղաքականություն

Պատահարներ