Վերջապես հասկացեք որ դուք ԱԱԾ եք, ոչ թե «Բաց դռներ» միջոցառման կազմակերպիչ «շառաշկինա կանտոռա». Սէմ Զաքարյան
Սէմ Զաքարյան անունով օգտատերն իր ՖԲ էջում գրել է.
«Հերիք է վատ հնդկական սերիալներին բնորոշ ինտրիգայի մեջ պահեք ՀՀ քաղաքացիներին..Անկախ նրանից նախկին նախագահ ես թե ԱԱԾ նախկին տնօրեն, պետք է հասկանաք, որ «Բաց պատուհաններ» շոու ծրագրի մասնակիցներ չեք։ Եթե Հայաստանին ինչ որ ձևով կամ ինչ որ մեկից վտանգ է սպառնում, ուղղակի որպես շարքային հայ և հայրենասեր պետք է բարձրաձայնել և ամեն ինչ անել ժամ առաջ չեզոքացնելու համար։ Թե չէ «կգա ժամանակը և ես կխոսեմ»-ը ավելի շատ նման է «այ որ ամեն ինչ վարի գնա ես կգամ չարախնդալու»..Սա վերաբերում է բոլորին. նախկին, ներկա և ապագաներին.. սերիալներից Սերժիո Խորխեսի և Առտուրո Սանչեսի կերպարներից դուրս եկեք և կամ տղավարի հայտնեք երկրին սպառնացող վտանգների մասին կամ եթե չկան ուրեմն հավերժ լռեք ի բարօրության Հայաստանի։Ձեր շոուները անտաղանդ դերասանական խաղեր են, իսկ հայրենիքը հավերժ և բարձրագույն արժեք։ Սա վերջապես գիտակցեք ու ընդունեք, այլ ոչ թե զբաղվեք ձեր անձնական հերթական դիշյովի PR ակցիաներով Հայաստանի անվտանգության նախկին պատասխանատուներ։Ոնց կարար պատերազմող Հայաստանում ընդհանրապես լիներ Հոկտեմբերի 27.Մարտի 1, Սասնա ծռեր, Նիկոլի Հեղափոխություն, իսկ ԱԱԾ-ն էշի ականջում քնած լիներ՞՞..Հիմա էլ հնդիկներ անվան տակ պակիստանցիներ են գալիս,իրանցիների անվան տակ Իրանի ադրբեջանցիք, թուրքական «Գորշ գայլերը» երգում ու նկարվում են Ծիծեռնակաբերդում, իսկ ԱԱԾ-ն զբաղված է թե ինչ մակունցանման ղեկավար նշանակվի, որ ՀԴՄներ հավաքեն։ Վերջապես հասկացեք որ դուք ԱԱԾ եք և պաշտպանեք մեր երկիրը, ոչ թե «Բաց դռներ» միջոցառման կազմակերպիչ շառաշկինա կանտոռա եք»։