Սիրիային տրամադրվող արտաքին օգնության դադարեցումը կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ

Սիրիային տրամադրվող արտաքին օգնության դադարեցումը սպառնում է այդ երկիրը ներքաշել լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Կանադայի Օնտարիո քաղաքում կայացած Մեծ յոթնյակի (G7) արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։


«Մենք ցանկանում ենք ապահովել նրանց հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները։ Հակառակ դեպքում դուք կտեսնեք, թե ինչպես է Սիրիան ներքաշվում լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ և վերածվում անկառավարելի տարածքի»,- նշել է նա՝ հավելելով, որ նման զարգացումը սպառնում է «ամբողջովին նոր պատերազմով»։


Նոյեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ իր այցը Միացյալ Նահանգներ սկիզբ է դնում Սիրիայի միջազգային հարաբերություններում նոր փուլի՝ նոր հեռանկարներ բացելով։

Քաղաքականություն

Պատահարներ