Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել
Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։
Մինչ երեկ ադրբեջանական աղբույրները պնդում էին, թե Հայաստանը արդեն տվել է համաձայնությունը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, թե Երևանը դեռ չի արձագանքել ու հարցը քննարկվում է։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, Երևանը պատրաստ է այդ ձևաչափով հանդիպումներին:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները: «Մայր Հայաստան»...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Վահան Կոստանյան
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առա...
Վրաստանը հայտարարել է հնարավոր միջուկային պատերազմի նախապատրաստման մասին
Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համ...
«Արցախի Հանրապետությունը լուծարված չի». Շահրամանյան
«Արցախի Հանրապետությունը լուծարված չի». հայտարարել է Ղարաբաղի վերջին ղեկավար Սամվել Շահրամանյանը՝ բողոքի ցույց անող ղարա...