Կենսական կարևոր է ադրբեջանական ԶՈՒ հեռացումը Հայաստանի Հանրապետության տարածքից ու մեր համայնքների մոտից․ Թաթոյան
Հայաստանի ամերիկյան համալսարանում մի քանի օր առաջ կազմակերպեցինք քննարկում Գեղամ Ստեփանյանի, Արա Ղազարյանի և Սիրանուշ Սահակյանի մասնակցությամբ։ Քննարկումը վարում էր Ադելաիդա Բաղդասարյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․
«Անդրադարձանք Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերյան զինված հարձակումների ընթացքում ադրբեջանական՝ Արցախում քաոս առաջացնելու ռազմավարությանը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքին, Ադրբեջանում կամայական անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրներին։ Հայաստանի սահմանային անվտանգությանը վերաբերող հարցերը ներկայացվեցին Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով, որ ցույց է տալիս, թե որքան կենսական կարևոր է ադրբեջանական զինված ծառայողների հեռացումը Հայաստանի տարածքից ու մեր համայնքների մոտից առհասարակ։
Քննարկումներին մասնակցեցին նաև համալսարանի ուսանողներ, դասախոսներ, ոլորտի մասնագետներ։
Միջոցառումը կազմակերպված էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանուտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ինչպես նաև իրավագիտության մագիստրոսական ծրագրերի շրջանակում։
Ավելին` https://bit.ly/4arf0yS»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Ահազանգ. ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարից՝ հայտնե...