Աննա Հակոբյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ակադեմիային
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հունիսի 30-ից հուլիսի 2-ը գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում։ Նա հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։
Հաղորդագրության համաձայն՝ եռօրյա ինտենսիվ ակադեմիան անցկացվում է «Ֆորդ» հիմնադրամի Սոցիալական արդարության կենտրոնում։
Նշվում է, որ առաջիկա երկու օրերի ընթացքում նախատեսված են դասընթացներ և քննարկումներ, որոնք կկենտրոնանան առաջնորդության երեք հիմնական ուղղությունների վրա՝ առաջին տիկնանց և առաջին պարոնների առաջնորդության առանձնահատկությունները, բարդ պայմաններում ազգային նախաձեռնությունների առաջխաղացումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության դերը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...