ՌԴ-ն հայտնել է 22 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ոչնչացրել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի տարածքում։ Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ԱԹՍ-ների մի մասը խոցվել է երկրի հարավում և կենտրոնական շրջաններում։


«8 ԱԹՍ ոչնչացվել է Ռոստովի մարզի տարածքում, 4-ը՝ Ստավրոպոլի երկրամասում, 3-ական՝ Օրյոլի և Բրյանսկի մարզերում, 2 ԱԹՍ՝ Տուլայի մարզում, իսկ մեկական՝ Կալուգայի մարզում և Մոսկվայի շրջանում»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։


Նշենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մարտական գործողությունները շարունակվում են 2022-ի փետրվարի 24-ից, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց «հատուկ ռազմական գործողության» մեկնարկի մասին՝ արձագանքելով ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի օգնության խնդրանքին։


Ուկրաինական զորքերը պարբերաբար հարվածներ են հասցնում Ռուսաստանի սահմանամերձ շրջաններին՝ օգտագործելով նաև անօդաչու սարքեր։ Հարձակումները հիմնականում գրանցվում են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում։

Քաղաքականություն

Պատահարներ