Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն չի բացառել, որ կմասնակցեն Իրանի դեմ պատերազմին

ՆԱՏՕ-ն չի բացառել, որ կմասնակցեն Իրանի դեմ պատերազմին

ՆԱՏՕ-ն չի բացառում իր մասնակցությունը Իրանի դեմ հնարավոր պատերազմին։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Անկարայում կայացած գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: 



Ռյուտեի խոսքով՝ այն փաստը, որ Իրանը չի գտնվում ՆԱՏՕ-ի տարածքում, չի նշանակում, որ դաշինքը չի կարող ներգրավվել նման իրավիճակում։



«Այն, որ Իրանը գտնվում է ՆԱՏՕ-ի տարածքից դուրս, չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն չի կարող մասնակցել»,– ասել է նա։



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի բոլոր երկրները դեմ են Իրանի կողմից միջուկային կարողությունների ձեռքբերմանը։ Նրա խոսքով՝ Թեհրանը չպետք է ունենա ո՛չ միջուկային հնարավորություններ, ո՛չ էլ բալիստիկ հրթիռներ։



Ռյուտեն նաև հայտարարել է, որ Իրանի հետ նոր պատերազմի դեպքում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող սպառազինությունների մատակարարումները չեն տուժի։



«Ոչ, քանի որ ԱՄՆ-ն այնքան ուժեղ է, որ կարող է անել և՛ մեկը, և՛ մյուսը»,– նշել է նա։



Անդրադառնալով ԱՄՆ-ի վերջին հարվածներին Իրանին՝ Ռյուտեն ասել է, որ դրանք, ըստ ՆԱՏՕ-ի գնահատականի, «ոչնչացնում են Իրանի միջուկային հնարավորությունները», ինչը, նրա խոսքով, «լավ է Իսրայելի, տարածաշրջանի և աշխարհի համար»։


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ դաշինքի գագաթնաժողովում որոշում է ընդունվել վերահսկողության տակ վերցնել անդամ երկրների վառելիքի մատակարարման համակարգերը։ Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 27 միլիարդ դոլար՝ վառելիքային ենթակառուցվածքների արդիականացման և նոր ենթակառուցվածքների կառուցման համար։



Անդրադառնալով Թուրքիայում ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առկայությանը՝ Ռյուտեն նշել է, որ հարցը հիմնականում վերաբերում է Անկարայի և Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250