Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ. Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպայի երկրները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Վուչիչը նման կարծիք է հայտնել Pink TV-ի եթերում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետ Ֆաբիեն Մանդոնի հայտարարությունը, թե ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախման երեք-չորս տարի հետո։
«Փաստերը վերլուծելիս ես գալիս եմ այն եզրակացության, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Սա դատարկ լուր չի։ Բոլորը պատրաստվում են դրան»,- նշել է Վուչիչը։
Նրա խոսքով՝ Սերբիան պետք է շարունակի ամրապնդել իր զինված ուժերը՝ ապահովելու երկրի պաշտպանությունը։
«Մենք պետք է շարունակենք ամրապնդել բանակը։ Մենք իմաստուն կերպով զինվում ենք և մեծ ներդրումներ ենք կատարում մեր երկիրը պաշտպանելու համար»,- ընդգծել է նախագահը։





























