Ադրբեջանում սպաների ծառայության ժամկետը կկրճատվի
Ադրբեջանում խաղաղ ժամանակ սպաների ակտիվ զինվորական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով, հայտնում է Report-ը։
Ադրբեջանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովում քննարկվել է «Զինվորական ծառայության մասին կանոնակարգը հաստատելու մասին» և «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Փոփոխությունների համաձայն՝ պահեստազորից ակտիվ զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրային հիմունքներով կամավոր կերպով ծառայության զորակոչված սպաների համար խաղաղ ժամանակ ակտիվ զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի վեց ամսով՝ մինչև մեկ տարի։
Նախաձեռնության նպատակն է բարելավել զինվորական ծառայության պայմանները և բարձրացնել սպաների մոտիվացիան։





























