Հասարակություն
Զինված տղամարդը ներխուժել է թուրքական հեռուստաընկերության գլխավոր գրասենյակ և ձերբակալվել
Inesa Sukiasyan
235 դիտում
Այսօր առավոտյան զինված տղամարդը ներխուժել է Ստամբուլի Այազաղա թաղամասում գտնվող BeIn Sports հեռուստաալիքի գրասենյակ՝ խուճապ առաջացնելով և պահանջելով հանդիպում հաղորդավար և մեկնաբան Գյուլտեքին Օնայի հետ։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ 42-ամյա տղամարդը մեղադրել է Օնային իր կնոջը, ով աշխատում է որպես շենքի անվտանգության աշխատակից, վիրավորելու մեջ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ուժերը, որոնք բանակցություններ են սկսել 42-ամյա տղամարդու հետ՝ տարհանելով հեռուստաալիքի տարածքը։ IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տղամարդը մոտ կես ժամ անց հանձնվել է և ձերբակալվել։ Ավելի ուշ պարզվել է, որ 42-ամյա տղամարդը խաղալիք ատրճանակ է պահել։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է մահացել 20-ամյա հղի կինը. ՔԿ-ն մանրամասնում է
Mariam Z.
1 րոպե
512
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակը
WRed
1 րոպե
161
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները միանվագ 300 հազար դրամ աջակցություն կստանան
WRed
253
Կործանված ուկրաինական Boeing-ի 100 զոհի մարմին հայտնաբերվել և նույնականացվել է
WRed
704
Ավելին Հասարակություն բաժնից
ԱԺ-ի մոտ միջադեպի վերաբերյալ խուլիգանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել
1 րոպե
35
Bitcoin-ի գինը շարունակում է նվազել
1 րոպե
84
Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
1 րոպե
175
ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Արզնի» ապրանքանիշի ձվերում
1 րոպե
185