Զելենսկին պատմել է, թե ով է օգնել իրեն հաշտվել Թրամփի հետ Սպիտակ տան վեճից հետո
«The Guardian»-ի հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը վճռորոշ դեր է խաղացել իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշտեցման գործում։ Զելենսկու խոսքով՝ դա տեղի է ունեցել Սպիտակ տանը կայացած բավական լարված հանդիպումից հետո։
«Չգիտեմ բոլոր մանրամասները, բայց, որքան հասկացա, նրա մեծարությունը մի քանի կարևոր ազդանշան է փոխանցել նախագահ Թրամփին»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ Թրամփը խորապես հարգում է Բրիտանիայի միապետին և նրան համարում է «շատ ազդեցիկ անձնավորություն»։ Զելենսկին նաև ընդգծել է, որ թագավոր Չարլզ III-ը մշտապես արտահայտում է իր աջակցությունը ուկրաինացի ժողովրդին և ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին։
Նմանատիպ հոդվածներ
«Կովկասում գլխավորը երրորդ կողմերի ներկայությունից խուսափելն է». Պեսկովը
ԼՂ–ում իրավիճակի կարգավորման հարցում գլխավորն այն է, որ հնարավոր լինի խուսափել Կովկասում երրորդ կողմերի ներկայացվածությո...
Սպիտակ տունը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում առաջիկա օրերին խոսել Իլոն Մասկի հետ։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հար...
Վրաստանից ասել են՝ որ դեպքում կվերանայեն օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, եթե ԵՄ-ն որոշի երկիրն ընդունել իր շ...
Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օ...