Թուրքիայում պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը
Թուրքիայի սահմանամերձ Իգդիր նահանգի (Արևելյան Անատոլիայի) բնակիչները մտահոգություն են հայտնում տարածաշրջանում տարածված քաղցկեղային և այլ հիվանդությունների աճի կապակցությամբ՝ նշելով, որ հիմնական պատճառը Մեծամորի ատոմակայանի ազդեցությունն է։ Տեղացիների խոսքով՝ հատկապես երեխաների և դեռահասների շրջանում հիվանդությունների դեպքերը վերջին տարիներին զգալիորեն ավելացել են։
Կարակոյունլու շրջանի նախկին ղեկավար Զիա Ալի Դելիքթաշը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի փակումը կհամարվի կարևոր քայլ տարածաշրջանի համար։ Նա հիշեցրել է, որ կայանը գտնվում է բարձր սեյսմիկ վտանգ ունեցող գոտում, իսկ 1988 թվականի երկրաշարժերից հետո լայնածավալ ռադիացիոն ստուգումներ չեն իրականացվել։
Հավելենք՝ Թուրքիայում Մեծամորի ԱԷԿ-ի թեման պարբերաբար բարձրացվում է պետական մակարդակով․ 2023-ի հոկտեմբերին երկրի խորհրդարանում քննարկվել են քաղաքացիների պահանջները՝ փակել կայանը, իսկ առողջապահության նախարարությունը բնակչությանը բաշխել է յոդային պատրաստուկներ։ Թուրքական ԱԳՆ-ն և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հիշեցնում են, որ ԱԷԿ-ի տեխնիկական չափանիշները չեն համապատասխանում միջազգային և ԵՄ անվտանգության պահանջներին։
Նմանատիպ հոդվածներ
Նաիրա Զոհրաբյանը կուսակցություն է հիմնում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ չի բացառվում՝ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԲՀԿ-...
Ռուսաստանի դեսպանը՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ զրույցում խուսափեց հստակ պատախանել հարցին, թե ինչո՞...
Փաշինյանը հանդիպել է Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ
Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ...
Որտեղ է Սերժ Սարգսյանը նշել իր ծննդյան տարեդարձը. մանրամասներ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Ս...