Լեհաստանը զգուշացնում է՝ Ուկրաինայի պարտությունը կունենա ծանր հետևանքներ․ Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Gazeta Wyborcza-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի պարտության համար օբյեկտիվ հիմքեր գոյություն չունեն։ Նրա խոսքով՝ Լեհաստանի և ողջ տարածաշրջանի ապագան սերտորեն կապված է Ուկրաինայում ընթացող իրադարձությունների հետ։
Տուսկը նշել է, որ Լեհաստանը պետք է առավել արդյունավետ կերպով օգտագործի իր աշխարհագրական և ռազմավարական դիրքը՝ շարունակելով աջակցել Կիևին։ Նա զգուշացրել է, որ Ուկրաինայի հնարավոր պարտությունը կարող է հանգեցնել լարվածության աճի և կվտանգվի Լեհաստանի անվտանգությունը։
«Մենք պետք է կենտրոնանանք Ուկրաինային օգնելու վրա, քանի որ նրա պարտության դեպքում Լեհաստանը բախվելու է լուրջ հետևանքների։ Սակայն ես լավատես եմ․ Ուկրաինայի պարտության համար օբյեկտիվ պատճառ չկա», - ընդգծել է Տուսկը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտական գործողություններից առաջ բանակի հասցեին մեղադրանքներ, վիրավորանքներ հնչեցնելը ծանր հարված է. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի` զինված...
Պաշտպանության փոխնախարարը մասնակցել է զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնակցել է զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հոգեհանգստի ար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։«Հավարտ Սրբոց Գայանյան...
Բաքվի որոշումը՝ ռուսական տեխնիկայից հրաժարվելու, լայն արձագանք է ստացել
Իլհամ Ալիևը հայտարարել է՝ երկրի բանակը կանցնի ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան համակարգի։ Այս քայլը, ըստ իշխանությ...