Եվրամիությունը չի կարող մի կողմից ընկեր կոչվել, մյուս կողմից՝ պետական հեղաշրջում պատրաստել. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Եվրամիության հայտարարությունները Վրաստանի նկատմամբ բարեկամության մասին հակասում են Բրյուսելի իրական գործողություններին։
Նրա խոսքով՝ մի կողմից Եվրոպական միությունը հայտարարում է Վրաստանի հետ բարեկամության մասին, սակայն մյուս կողմից՝ աջակցում է «հեղափոխական, ծայրահեղական և հակապետական քայլերին»։
«Նրանք ասում են, թե մեր ընկերներն են, բայց իրականում զբաղվում են հեղաշրջման, հեղափոխության, ծայրահեղականության խրախուսմամբ։ Սա ոչ բարեկամության, ոչ էլ գործընկերության սահմաններում չի տեղավորվում», — նշել է Կալաձեն։
Քաղաքական գործիչը կրկին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ հարգանքի հիման վրա։
«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք գործընկերության և բարեկամության։ Սակայն դա չի կարող լինել միակողմանի։ Մենք պահանջում ենք միայն մեկ բան՝ արդար վերաբերմունք Վրաստանի, մեր ժողովրդի և Սահմանադրության նկատմամբ, ինչպես նաև մեր անկախության հարգում»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցուցմունքների մեծ մասը սուտ էր»․ Ծառուկյանի փաստաբանը՝ իրանցու հետ 10-ժամյա առերեսումից հետո
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ավելի քան 10 ժամ տևած քննչական գործողությունը եղել է առերեսում Իրանի քաղաքացու հետ։Ծառուկ...
Իրանի համար տարանցման հիմնական ճանապարհը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին է. իրանագետ
ՀՀ-ում Իրանի դեսպանը շատ ուղիղ տեքստով հիշեցրել է, որ նույնիսկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում առաջարկվող...
Ի՞նչու են Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը նոր երկաթուղի կառուցում առանց Ռուսաստանի մասնակցության
Չինաստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը փաստաթուղթ են ստորագրել Ռուսաստանը շրջանցող երկաթուղու կառուցման հաջորդ քայլերի մասին...
Սպիտակ տանը հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը. ինչ են քննարկել
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպի...