Ի՞նչու են Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը նոր երկաթուղի կառուցում առանց Ռուսաստանի մասնակցության
Չինաստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը փաստաթուղթ են ստորագրել Ռուսաստանը շրջանցող երկաթուղու կառուցման հաջորդ քայլերի մասին։
Նոր տրանսպորտային երթուղին պետք է միացնի Չինաստանը Եվրոպայի հետ, իսկ Բիշքեկում բացվել է նախագծային գրասենյակ՝ ճանապարհի շինարարությունը համակարգելու համար։ Ծրագրի հիմնավորումն առաջարկել է չինական կողմը՝ Չինաստանից ավելի քան 200 մասնագետներ ժամանել են Կենտրոնական Ասիայի երկրներ՝ գնահատելու 454 կմ երկարությամբ մայրուղու կառուցման առաջիկա աշխատանքները։ Հյտնում է rtvi.com-ը:
Այսպիսով, այս երկրները կարող են ավելի կարճ ճանապարհ ունենալ դեպի Եվրոպա։
Նոր ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Սամարղանդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Նոր փաստաթուղթը կսահմանի ծրագրի իրականացման հաջորդական քայլերը, ինչպիսիք են նախագծման մանրամասն մշակումը, հետազոտությունը, ներդրումային և ֆինանսավորման մոդելի սահմանումը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ -ը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը,...
Կիևի իշխանությունները ներգրավված են հայտնի ռուսների սպանությունների մեջ. ՄԱԿ- ից՝ Բուդանովի այս խոսքերի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ չի տեսել Ուկրաինայի ռազմական հետախուզությ...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիայի Հանրապետություն: Մայիսի 16-17-ը վարչապետը Ռեյկյավի...
Գերմանիան ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Ուկրաինային
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է...