Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել կամայականորեն ձերբակալված իր քաղաքացուն
Ֆրանսիան երեքշաբթի մեղադրել է Ադրբեջանին ֆրանսիացի Մարտին Ռայանին կամայականորեն կալանավորելու մեջ և պահանջել է նրան անհապաղ ազատ արձակել այն բանից հետո, երբ Ֆրանսիայում Բաքվի դեսպանն ասել է, որ տղամարդը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով։
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան երեքշաբթի ավելի վաղ Reuters-ին ասել է, որ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ «լրտեսական գործողություններ կատարելու կասկածանքով»։
«Մենք սերտ կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ, և Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը հյուպատոսական պաշտպանության շրջանակներում երկու անգամ կարողացել է այցելել մեր հայրենակցին», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ խնդրել է նոր հանդիպում նրա հետ։
«Քանի որ մենք արդեն հնարավորություն ենք ունեցել տեղեկացնելու Ադրբեջանի իշխանություններին, այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին»,- նշվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ցանկացած ահաբեկչական գործողություն Հայաստանի համար անընդունելի է․ Վահան Կոստանյան
Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...