Ավտովթար Երևանում՝ մարդատարների և միկրոավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Նոյեմբերի 7-ին Երևանի կենտրոնում բախվել են երեք ավտոմեքենա, ինչի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։


Ժամը 13։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, ինչից հետո վերջինս բախվել է կայանված «Mercedes-Benz» միկրոավտոբուսին։


Մինչ փրկարարների ժամանումը՝ տեղի ուժերով փակվել է «Nissan»-ի գազի բալոնի փականը։ Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz»-ը և փակել նրա գազի բալոնի փականը։

Քաղաքականություն