Հայաստանը 6 ամսում ստացել է ավելի քան 543 տոննա մարդասիրական օգնություն՝ 8,2 մլն դոլարի չափով
2023 թվականի հունվար-հունիսին Հայաստանը ստացել է 543,8 տոննա մարդասիրական օգնություն՝ 3,209,2 մլն դրամի ($8,212,1 հազար դոլար) չափով։ Այս մասին հայտնում է Arka.am-ը՝ հղում կատարելով Ազգային վիճակագրական կոմիտեին։
Միաժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մարդասիրական օգնության տեսքով հանրապետությունը ստացել է 851,8 տոննա բեռ՝ 25 331,6 մլն դրամի (53,170,2 հազար դոլար) չափով։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանին տրված մարդասիրական օգնության ծավալով առաջին եռյակում Ֆրանսիան է (973,0 հազար դոլարի չափով, մասնաբաժինը ընդհանուր ծավալում կազմում է 11,9 տոկոս՝ 2022թ. հունվար-հունիսի համեմատ նվազելով 3 տոկոսով), Չինաստանը ($963,0 հազ., մասնաբաժինը` 11,7%, անկումը` 26,9%) և ԱՄՆ-ը ($962,6 հազ., մասնաբաժինը` 11,7%, անկումը` 94%):
Ամենից շատ՝ որպես մարդասիրական օգնություն, Հայաստանը ստացել է ցամաքային, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ (131,7 տոննա՝ $352,7 հազ.)։ Մարդասիրական օգնության ծավալով երկրորդ տեղում են պլաստմասսա և դրանցից պատրաստված արտադրանքները, կաուչուկը և ռետինե արտադրանքը (130,7 տոննա 331,9 հազար դոլարի դիմաց), երրորդը տեքստիլ ապրանքներն են (66,2 տոննա՝ 1 248,2 հազար դոլարի դիմաց):
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...