«Փողոցում մոտենում են ու աջակցություն հայտնում». Արման Աբովյանը՝ Ծառուկյանի շուրջ իրավիճակի մասին
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ շնորհակալություն հայտնել Ծառուկյանին աջակցություն հայտնող քաղաքացիներին։
Աբովյանը նշել է, որ վերջին օրերին բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել Ծառուկյանին։
«Փողոցում ինձ են մոտենում բազմաթիվ անծանոթ մարդիկ, սեղմում ձեռքս և աջակցություն հայտնում»,- գրել է նա։
Նախկին պատգամավորը քննադատել է իշխանությունների գործողությունները՝ նշելով, որ դրանց հետևանքով ստեղծվել է ոչ թե վախի, այլ համախմբման մթնոլորտ։
«Փաշինյանն ու նրա ուժայինները այդպես էլ չհասկացան, որ ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որը վախի փոխարեն սկսել է ծնել հայերի համախմբում»,- գրել է Աբովյանը։
Նա նաև նշել է, որ չի ցանկանում անդրադառնալ Փաշինայնին աջակցող քաղաքացիներին։
Գրառման վերջում Աբովյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ գրելով. «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ»։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...