Ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին Դատախազության շենքի ուղղությամբ. իրավիճաը լարվեց
Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների՝ բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին Դատախազության շենքի ուղղությամբ, որոնցից մի քանիսը դիպան շենքի մուտքը շրջափակած ոստիկաններին։
Ակցիայի մասնակիցները պահանջում են՝ ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։
Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։
Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել եւ բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, այդ թվում Մեղրի համայնքի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Կեղծելով փաստաթղթերը այլ ուղղություն են վերցրել. ո՞րն է հայկական գրանցումով ինքնաթիռի անհետացման իրական պատճառը
«Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռի` Իրանում հայտնվելու կապակցությամբ խոսակցություններին վ...
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկաններ կան
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցի...
Ապատեղեկատվություն է. Քաջարանի համայնքապետը՝ իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ այսօր Սյունիքի մարզպետարան է կանչվել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարա...