ԼՂ հարցում տեսնում ենք հետընթաց. Նեդ Փրայս
Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության վերականգնումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն, ի վերջո, առավել օգտակար է: Եվ անցած տարեվերջին տեղի ունեցան մի քանի հանդիպումներ, որոնք պետքարտուղարը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որին մասնակցում էր պետքարտուղար Բլինքենը: Մենք դա արեցինք Բլեյր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Իհարկե, վերջին ժամանակներս մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ակնկալում ենք, որ կառուցողական երկխոսությունը կվերականգնվի: Մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ և նրանց միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով կամ, եթե և երբ հարմար լինի, եռակողմ ձևաչափով, ինչպես արել ենք նախկինում», - ասել է Փրայսը:
Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Պետքարտուղարը հնարավորություն ունեցավ զրուցելու Հայաստանի ղեկավարի հետ: Ես ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա զրուցելու նախագահ Ալիևի հետ», - ասել է նա։
Նեդ Փրայսը նաև ընդգծել է, որ չնայած Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողությանը, գերատեսչությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ներգրավված են այս գործընթացում, որոնցից մեկն էլ պետքարտուղար Բլինքենն է:
«Սա նրա համար անձնական առաջնահերթություն է», - ընդգծել է պետքարտուղարության խոսնակը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայկական ու ադրբեջանական կողմերից ովքեր են լինելու բանակցությունների սեղանի շուրջը՝ երկրի ղեկավարները, թե նախարարները, Փրայսը պատասխանել է, որ դա կողմերի որոշելու հարցն է:
Հունվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղարը նաև վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու տևական խաղաղության հասնելուն միտված ջանքերին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ հրատապ բանաձևի վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ մեկ ամիս շարունակվող շրջ...
ԵԽ–ն հրատապ բանաձև է ընդունել` ԼՂ-ի շրջափակման հետևանքների մասին
Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությո...
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի...
Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է. Լավրով
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրու...