Իրանի արտգործնախարարը առաջարկել է հանրաքվե անցկացնել՝ Պաղեստինի բնակիչների մասնակցությամբ
Իրանին ու Իսրայելին միավորում է միայն պատմական Պաղեստինի տարածքում երկու անկախ պետություններ ստեղծելու հնարավորության հանդեպ առկա թերահավատությունը։ Թեհրանն առաջարկում է ինքնորոշման հանրաքվե անցկացնել այդ տարածքների բնիկ բնակիչների ժառանգների շրջանում։
Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Դոհայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Իսրայելն օկուպացիոն ռեժիմ է, ուստի հարկավոր է այդ տարածքի ինքնորոշման հանրաքվե անցկացնել 1948 թվականից առաջ Պաղեստինի սկզբնական բնակիչների և նրանց ժառանգների՝ մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների մասնակցությամբ, որպեսզի նրանք որոշեն իրենց ապագան»,- ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...