ՀՅԴ-ն դատական հայցեր է ներկայացրել՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի
Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի՝ մեր կուսակցության հասցեին հնչեցված զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
«Գևորգ Պապոյանը օգոստոսի 21-ին «Armtimes.com»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՅԴ-ն «պատերազմի կողմ» է և մեղադրել է մեզ 2020 թ․ նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքեր ներխուժելու ու գույք գողանալու մեջ։
Լուսինե Բադալյանը սեպտեմբերի 10-ին նույն հարթակում ասել է, թե իբր ՀՅԴ-ն կազմակերպել է Արարատ Միրզոյանի սպանության փորձ և մասնակցել Ազգային ժողովի ու կառավարության շենքերում ջարդերին։
Արամ Սարգսյանը օգոստոսի 27-ին «Factor.am»-ին տված հարցազրույցում պնդել է, թե «դաշնակցականներն են» մերժել Ալիևի առաջարկները և մասնակցել Եվլախի բանակցություններին։
Այս բոլոր պնդումները սուտ են և չունեն որևէ փաստական հիմք։ Մենք դրանք գնահատում ենք որպես կանխամտածված զրպարտություն։
Ուստի դիմել ենք դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն և պատճառած վնասի փոխհատուցում»,-ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի անվտանգությունը կապված է Ուկրաինայի անվտանգության հետ. Ռուտտե
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ կազմակերպության անվտ...
Ռուբիոն Հունգարիայի և Սլովակիայի հետ կքննարկի Ռուսաստանից էներգակիրների ներմուծման վերացման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախատեսում է քննարկել Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ ռուս...
Մոլդովայի կոմունիստները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել են դադարեցնել կեղծիքները
Մոլդովայի նախկին նախագահ, ընդդիմադիր Կոմունիստների կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինը հրատապ դիմում է հղել Մոլդովա...
Թուրքիան մտադիր է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ դատական հայցին
Թուրքիան ծրագրում է օգոստոսի 7-ին միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին։Ինչպես հաղորդում է ՌԻ...