Տասնյակ քարոզարշավների ընթացքում մայրերից շնորհակալություններ եմ ստացել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել եմ․ Փաշինյան
Դուք բոլորդ պետք է իմանաք, որ մենք այդ դրվագում պայքարել ենք մինչև այն կետը, որ իմաստ ուներ պայքարել, այն պահին, որ մենք տեսել ենք այդ պայքարն այլևս շարունակելը չունի այն հիմնավորումները, որոնք պետք է ունենա, մենք դադարեցրել ենք այդ գործընթացը: Այս մասին այսօր Տավուշի մարզի Բերդավան համայնքում ասաց Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս ընթացքում տասնյակ քարոզարշավների ընթացքում մայրերից շնորհակալություններ եմ ստացել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ այլևս չի լինելու թավշյա կառավարում: «Մենք այսօր հասկանում ենք, որ թավշյա կառավարման դարը փակվեց և մարդկանց ասում ենք՝ վերջ թավիշին և մեր մանդատի որոշակի պարզաբանում է անհրաժեշտ, և մենք ուզում ենք ժողովրդին խնդրել, որ մեր թավշյա մանդատը փոխարինեն պողպատե մանդատով: Ես կարդում եմ պաստառների վրա և, այո՛, ոչ թավիշին, այո «ղայիշին»»,- նշեց Նիկոլ Փաշինյանը
Նմանատիպ հոդվածներ
Լենա Նազարյանը անդրադարձել է երեկվա իր հարցազրույցին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է առել՝&n...
Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞․ Փաշինյան
Բանակին ինչ պետք է տվել ենք, բայց ոչ մի բան չենք վերցրել, Օձունում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։...
Եթե ուզում էիր պատերազմ սկսվեր, պետք է ասեիր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»․ Ռոբերտ Քոչարյան
Եթե մենք ուզում էինք Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորում, հակառակորդին միշտ պետք է հույս տայինք, որ բանակցային ճանապարհով ի...
Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ ե...