ՀԾԿՀ-ն՝ Նարեկ Կարապետյանի՝ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման մասին հայտարարության մասին
ՀԾԿՀ-ն արձագանքել է Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել 3 դրամով՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է, որ նման առաջարկ երբևէ ՀԾԿՀ-ին չի ներկայացվել։ Ըստ հաղորդագրության՝ 2025 թվականի հունիսին ՀԷՑ-ի ներկայացրած առաջարկը վերաբերում էր 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտի նվազեցմանը և ներդրումների փոխհատուցմանը, ինչը սակագնի վրա կարող էր ազդել ընդամենը 0.2 դրամով։
ՀԾԿՀ-ն ընդգծել է, որ ինչպես 3.6 մլրդ, այնպես էլ այս պահին ձևավորված 6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը կապված չէ ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ, այլ ձևավորվում է էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման պլանավորված ու փաստացի ծավալների տարբերությունից։
Հանձնաժողովը նաև հիշեցրել է, որ նախկինում ՀԷՑ-ը պարբերաբար ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվելու դեպքում կբարձրացնեին սակագները։ Մասնավորապես, 2024-ի սեպտեմբերին ընկերությունը առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, ինչը մերժվել է ՀԾԿՀ-ի կողմից։
ՀԾԿՀ-ն նշել է, որ սակագնի փոփոխությունը կախված է բազմաթիվ գործոններից, և դրանց գնահատման նպատակով սեպտեմբերի 15-ից սկսվել է համակարգի սակագների վերանայման գործընթացը։ Արդյունքները հայտնի կդառնան տարեվերջին։
Հանձնաժողովը հավելել է, որ եթե ՀԷՑ-ը ցանկանար իջեցնել սակագինը, կարող էր դա անել իր շահույթի հաշվին՝ առանց ՀԾԿՀ-ին դիմելու։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ակտիվների վերաբերյալ գաղափարը «գողություն» է․ Բելգիայի վարչապետ
Բելգիայի վարչապետը Եվրոպական հանձնաժողովի ռուսական ակտիվների վերաբերյալ գաղափարը անվանել է «գողություն»։ Այս մասին...
Բելառուսը Ռուսաստանին է փոխանցել մասնավոր ռազմական խմբավորման 33 ձերբակալված գրոհայիններից 32-ին
Բելառուսի իշխանությունը Ռուսաստանին է փոխանցել Վագներ մասնավոր ռազմական խմբավորման 33 ձերբակալված գրոհայիններից 32-ին: Ն...
Արման Պետրոսյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պետրոսյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Այս մասին տեղեկացնո...
Մենք ունենք շատ արդար գործարք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդարացի է անվանել ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը, որը Վաշի...