Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Թրամփի միջամտությունը. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է արտաքին միջնորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին գրում է La Repubblica-ն:
Ըստ Օրբանի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնել հնարավոր չէ առանց հակամարտության կողմերից որևէ մեկի հետ կապ չունեցող երրորդ կողմի մասնակցության: Նա նշել է, որ Եվրոպան դուրս է եկել խաղաղության գործընթացից, թողնելով միայն Թրամփին, որը «հավատարիմ է խաղաղության գաղափարին»:
«Մենք հույս ունենք, որ արտաքին մեկը, որը կապ չունի ո՛չ ռուսների, ո՛չ էլ ուկրաինացիների հետ, ճնշում կգործադրի համաձայնության և խաղաղության հասնելու համար: Ես արդեն բանակցել եմ և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ, և իմ սեփական փորձից եմ տեսնում, որ միայնակ բանակցող երկու կողմերը խաղաղության չեն հասնի», - ասել է Օրբանը:
Նախորդ օրը Օրբանը հայտարարել էր, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը կկայանա: Նրա խոսքով՝ «ինչ էլ որ հետաձգվի, միևնույն է, տեղի կունենա»: Վարչապետը վստահեցրել է, որ բանակցությունները շարունակվում են, և «փաստ է, որ Բուդապեշտում տեղի կունենա խաղաղության գագաթնաժողով»։ Սակայն նա չկարողացավ կոնկրետ ամսաթվեր նշել։





























