Պենտագոնը փաստացի հրաժարվել է մեկնաբանել` ԱՄՆ-ի հրթիռների պակասի մասին տեղեկությունները
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը փաստացի հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունները, թե երկիրը սպառել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների որոշ տեսակներ:
Հերթական ճեպազրույցի ժամանակ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերին հարցրել են Wall Street Journal-ի (WSJ) հոդվածի մասին, ըստ որի Միացյալ Նահանգները չի կարողացել պաշտպանական արդյունաբերական բազա կառուցել, որը կարող էր դիմակայել լայնածավալ պատերազմի մարտահրավերներին թե՛ Եվրոպայում, թե՛ Մերձավոր Արևելքում` միաժամանակ պահպանելով սեփական մարտական պատրաստվածությունը։
«Ես մտադիր չեմ շահարկել մեր մարտական պատրաստվածության մակարդակը կամ զենքի պաշարները», - ասել է Ռայդերը։ Նա նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները բավականին հաջողակ է եղել զենքի պաշարներ հավաքելու հարցում` ոչ միայն սեփական այլև ամբողջ աշխարհում ամբողջ ճգնաժամերին և անկանխատեսելի իրավիճակներին արձագանքելու համար»:
Ըստ WSJ-ի աղբյուրների՝ չնայած վերջին տարիներին Միացյալ Նահանգները հրթիռներ է կուտակում հակաօդային պաշտպանության համակարգերի համար, սակայն վերջին շրջանում դրանց օգտագործումը զգալիորեն աճել է, և արտադրական հզորությունը չի բավականացնում, ինչը անհանգստություն է առաջացնում Պենտագոնում:
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Մեր Ալբերտի լուսանկարը հայտնվել է ադրբեջանական թերթի առաջին էջին
Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.«Ալբերտի լուսանկա...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....