Ռուսաստանը մշակում է հզոր նոր զենք․ Պետդումայի անդամ
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ռուսաստանը աշխատում է նոր տեսակի զենքի ստեղծման վրա, որը կլինի «ավելի սարսափելի և հզոր», քան արդեն փորձարկված «Բուրևեստնիկ» հրթիռը։
Կոլեսնիկի խոսքով՝ Ռուսաստանը, հավանաբար, արդեն մշակել է մի համակարգ, որը «Բուրևեստնիկ»-ից էլ ավելի անխոցելի և անտեսանելի է թշնամու համար։ «Հակառակորդները հրթիռը կտեսնեն միայն այն ժամանակ, երբ այն արդեն ավերիչ հարված կհասցնի»,-նշել է խորհրդարանականը՝ հավելելով, որ Ռուսաստանը մի քանի տարով առաջ է «բոլոր գոյություն ունեցող երկրների սպառազինությունից»։
Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը, որը վերաբերում էր «Բուրևեստնիկ» թևավոր հրթիռի հաջող փորձարկմանը։ Այս հրթիռը տարբերվում է անսահմանափակ թռիչքային հեռահարությամբ և միջուկային շարժիչային համակարգով, ինչը նրան հնարավորություն է տալիս շրջանցել գործող հակաօդային պաշտպանության համակարգերը։
Գերասիմովի տվյալներով՝ փորձարկման ընթացքում հրթիռը անցել է շուրջ 14 հազար կիլոմետր և մնացել է օդում 15 ժամ, հաջողությամբ ցուցադրելով իր տեխնիկական առավելությունները։ Վլադիմիր Պուտինը հրահանգել է սկսել «Բուրևեստնիկ»-ի համակարգի ինտեգրման նախապատրաստական աշխատանքները Ռուսաստանի զինված ուժերի կազմում։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության խորհրդում մեկնաբանել էին, թե ինչպես պետք է Արևմուտքը արձագանքի «Բուրևեստնիկ»-ի գործարկմանը՝ նշելով, որ այս ծրագիրը վկայում է Ռուսաստանի պաշտպանական ներուժի բարձրացման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը փակեց իր բոլոր դեսպանատները
Իսրայելը հայտարարել է իր դիվանագիտական ներկայացուցչությունների փակման մասին ամբողջ աշխարհում՝ Իրանի դեմ պատերազմի ֆո...
19 զոհ մարտական, 64-ը` ոչ մարտական պայմաններում. ՀՀ ԶՈՒ-ի հաշվետվությունը
Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 202...
ԱՄՆ-ն Իրանի հետ լայնածավալ պատերազմի է պատրաստվում. WP
Իրաքում և Հորդանանում ամերիկացի զինծառայողների մահվանից հետո Միացյալ Նահանգները մոտ է Իրանի հետ լայնածավալ պատերազմ սկսե...
Իրավիճակը` Արցախում. ՌԴ ՊՆ հաղորդագրությունը
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրել Ասկերանի և Մարտակերտի...