19 զոհ մարտական, 64-ը` ոչ մարտական պայմաններում. ՀՀ ԶՈՒ-ի հաշվետվությունը
Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19, իսկ ոչ մարտական պայմաններում 64 զինծառայող: Տարվա ընթացքում գերեվարվել և վերադարձվել է 3 զինծառայող:
Global Firepower միջազգային վերլուծական ընկերության Ռազմական հզորության վարկանիշում 145 երկրի շարքում Հայաստանն զբաղեցնում է 94-րդ տեղը. 2022 թվականին Հայաստանը 97-րդն էր 140 երկրից:
Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի կողմից հրապարակվող Խաղաղության համաշխարհային ցուցիչում 163 երկրից Հայաստանը 66-րդն է՝ 2022 թվականի զեկույցի 83-րդ տեղի համեմատ: Այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Ռուսաստան և Եվրասիա տարածաշրջանում 2-րդը: Հայաստանի խաղաղության վիճակը գնահատվում է «միջին»:
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնի ղեկավար կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել ՌԴ-ի հետ
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կարծում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի հետ․ «Մ...
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տիեզերքը վերածում է մարտադաշտի
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանգը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ի գործողո...
Իսրայելը Եգիպտոսին է փոխանցել այն մարդկանց ցուցակը, ովքեր ազատ չեն արձակվի փոխանակման գործարքի շրջանակներում
Իսրայելի ներկայացուցիչները եգիպտական կողմին, որը Գազայի կարգավորման բանակցություններում միջնորդներից մեկն է, փոխանցել...
Ադրբեջանի զինծառայողը փախուստի է դիմել եւ մոլորվել է. ՀՀ ՔԿ-ն նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցրել է
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ Քննչա...