Ի՞նչ է սպասվում ուկրաինական ատոմակայններին․ ՄԱԿ-ի հայտարարությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ուկրաինական բոլոր ատոմակայաններն այժմ վտանգի տակ են։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, նա նշել է, որ մինչ հակամարտությունը շարունակվում է, բոլոր ուկրաինական ատոմակայանները մնում են սպառնալիքի տակ։
Նրա խոսքով՝ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն զեկուցել է, Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում, որը գտնվում է ռազմաճակատի գծի մոտ վտանգավոր հատվածում, լիակատար անջատման մասին, ինչը տեղի է ունենում արդեն ութերորդ անգամ՝ հակամարտության սկզբից ի վեր։
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել էր, որ Արևմտյան Ուկրաինայի Խմելնիցկի ատոմակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ, սակայն ատոմակայանը չի տուժել:
Յենչան համոզմունք է հայտնել, որ այդ միջադեպը վկայում է ուկրաինական միջուկային օբյեկտների վտանգների մասին, նույնիսկ այն ատոմակայանների դեպքում, որոնք գտնվում են ակտիվ ռազմական գործողությունների վայրերից հեռու։
«Բոլոր միջուկային օբյեկտները պետք է կարողանան աշխատել անվտանգ միջավայրում և պետք է պաշտպանված լինեն՝ հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու համար», - ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...
Հայաստանն այսօր կրկին չի մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների...