Սաուդյան Արաբիան Եմենի ընտրված նախագահին դրդել է հրաժարական տալ. The Wall Street Journal
Այս ամսվա սկզբին Սաուդյան Արաբիան դրդել է Եմենի ընտրված նախագահ Աբեդրաբո Մանսուր Հադիին հրաժարական տալ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ պաշտոնյաները երկրի ղեկավարին փակել են իր տանը և սահմանափակել շփումները:
Աբեդրաբո Մանսուր Հադին ապրիլի 7-ին հայտարարել է իր հրաժարականի մասին, իսկ լիազորությունները փոխանցել է նոր կառավարող խորհրդին այն ժամանակ, երբ Եմենը մտավ փխրուն հրադադարի մեջ, ինչը հանգեցրեց տարիների հակամարտության հազվադեպ դադարի:
Վկայակոչելով Սաուդյան Արաբիայի և Եմենի անանուն պաշտոնյաներին՝ պարբերականը հայտնում է, որ Էր-Ռիադի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը գրավոր հրամանագիր է արձակել Հադիին՝ վերջինիս լիազորությունները Եմենի տարբեր խմբերի ութ ներկայացուցիչներից կազմված խորհրդին փոխանցելելու մասին:
«Իր պաշտոնը լքելուց հետո Հադին փակվել է Էր-Ռիադում գտնվող իր տանը և զրկվել է հեռախոսների հասանելիությունից», լրատվամիջոցին ասել է Սաուդյան Արաբիայի պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...