Սա պատմական հնարավորություն է. Զելենսկի
Արտերկրում սառեցված ռուսական ակտիվները կազմում են մոտ 300 միլիարդ դոլար, և դրանք պետք է օգտագործվեն ի աջակցություն Ուկրաինայի: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում։
«Սա պատմական հնարավորություն է՝ ստիպելու ահաբեկիչ պետությանը վճարել իր ահաբեկչության համար։ Ռուսական էլիտաներին և ղեկավարությանը անտարբեր են մարդկային կյանքերը, բայց ամենից շատ անտարբեր չեն փողի նկատմամբ։ Ակտիվների կորուստը նրանց համար ամենացավոտ կորուստը կլինի: Նրանք կզգան միջազգային հանրության իրական ուժը և կտեսնեն, որ աշխարհն ավելի ուժեղ է ահաբեկչության դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ ։
Նախագահի կարծիքով՝ Ուկրաինային աջակցելու համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման որոշումը միանգամայն արդար և օրինական պատասխան կլինի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային:
«Դա ճիշտ ազդանշան կլինի աշխարհի բոլոր պոտենցիալ ագրեսորներին. մեկ այլ պետության վրա հարձակումը դիվիդենտներ չի բերում, ագրեսորը ստիպված է ի վերջո վճարել։ Ես կոչ եմ անում գործընկերներին արագ շարժվել դեպի համապատասխան իրավական դաշտի ստեղծում։ Այս տարի մենք պետք է շոշափելի առաջընթացի հասնենք ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցում»,- հայտնել է պետության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ. «Հետք»
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նա...
ՀՀ ԱԳՆ-ն` Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին
Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան...
Արմեն Գրիգորյանը՝ զորքերի հայելային հետքաշման մասին
Հայկական կողմը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ զորքերի հայելային հետքաշման շուրջ՝ հիմք ընդունելով 1974-1978թթ․ խորհ...